Հայաստանը կանգնած է ժողովրդագրական աղետի եզրին․ Աղասի Թադևոսյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջերս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ 2018-ին երկրի միգրացիոն սալդոն դրական է՝ շուրջ 21 հազար մարդ ավելի է մտել Հայաստան, քան դուրս եկել երկրից։ Նրան քննադատողները անմիջապես նշեցին, որ Հայաստան եկող հնդիկների շնորհիվ է, որ ունենք նման վիճակագրություն։ Ավելին, հնդիկների թեման Ֆեյսբուքում շահարկվեց, դա ներկայացվեց որպես ազգային անվտանգության սպառնալիք։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Զրուցակիցները քննարկում են նաև Հայաստանի ժողովրդագրության խնդիրները և Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված հնարավորությունները։

Մեկնաբանել