Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի հարցում նվազ լավատես է, քան ՀՀ կառավարությունը

Համաշխարհային բանկը հրապարակվել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցը՝ 2018թ․ Հայաստանի տնտեսության աճը գնահատելով 5,3%, իսկ 2019 և 2020-ին՝ համապատասխանաբար 4,3% և 4,6%:

Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ, իսկ 2019-ի պետական բյուջեով՝ 4,9% աճ: Երկու դեպքում էլ Համաշխարհային բանկի կանխատեսումը նվազ լավատեսական է, քան Հայաստանի պետական բյուջեների հիմքում դրված ցուցանիշներն են։

Համաշխարհային բանկը նշում է, որ գլոբալ տնտեսական աճը դանդաղել է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում և իջել է մինչև 3,1%, ինչն իր արտացոլումն է գտել Թուրքիայի տնտեսական ակտիվության վրա 2018-ի երկրորդ կեսին։ Աճի տեմպը այս տարածաշրջանում, բացի Թուրքիայից, նախկին՝ 2,9% մակարդակի վրա է։

Գլոբալ աճը կանխատեսվում է 2018թ․՝ 3,0%, 2019թ․՝ 2,9%, 2020թ․՝ 2,8%:

ԱՄՆ-ում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 2,9%, 2019թ․՝ 2,5%, 2020թ․՝ 1,7%:

Եվրոգոտում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 1,9%, 2019թ․՝ 1,6%, 2020թ․՝ 1,5%:

Չինաստանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 6,5%, 2019թ․՝ 6,2%, 2020թ․՝ 6,2%:

Ադրբեջանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 1,1%, 2019թ․՝ 3,6%, 2020թ․՝ 3,3%:

Վրաստանում աճը կանխատեսվում է 2018թ․՝ 5,3%, 2019թ․՝ 5,0%, 2020թ․՝ 5,0%:

Ռուսաստանում կանխատեսվում է 2018թ․՝ 1,6%, 2019թ․՝ 1,5% աճ, 2020թ․՝ 1,8%:

Զեկույցում նշվում է, որ 2018թ․ նավթի գների բարձրացման արդյունքում Ռուսաստանում և նավթ արտահանող այլ երկրներում տնտեսությունն աճել է։ Չնայած Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին՝ այդ երկրում գնաճը համեմատաբար ցածր և կայուն է եղել, իսկ նավթարդյունահանումն աճել է։ Ռուսաստանում 2018թ․ աճը արագացել է մինչև 1,6%՝ ավելի բարձր ցուցանիշ, քան կանխատեսվում էր։ Նմանապես, Ղազախստանում ևս աճը կանխատեսվածից բարձր է եղել՝ 3,8%:

Զեկույցում որպես այս տարածաշրջանում տնտեսական աճի վրա ազդող բացասական գործոն նշվում է Թուրքիայի վատթարացող տնտեսական վիճակը և ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկումը։

Մեկնաբանել