Հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

E-gov.am կայքում հրապարակվել է վարչապետի՝ դեկտեմբերի 28-ին հաստատած որոշումը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հաստատելու մասին։

Հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել են անդամներ առաջադրված հիմնադրի անունից, լիազոր մարմնի անունից, պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողության կողմից։

2015 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր Սերժ Սարգսյանը, իսկ խորհրդի կազմում ընդգրկված էին պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը և այլք (ամբողջական ցանկը՝ այստեղ

Նոր կազմում ընդգրկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և այլք։

Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի և քարտուղարի անունները դեռ հայտնի չեն։ Նրանք ընտրվելու խորհրդի առաջիկա նիստի ժամանակ։

Առաջիկա նիստի ժամանակ կընտրվեն խորհրդի նախագահն ու քարտուղարը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել