Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել․ լուրը «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ Հայկական ժամանակը գրել էր, որ Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահամանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:
2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ Սեյրան Օհանյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։