Դաշնակցության Ընդհանուր ժողովին կընտրվի Բյուրոյի նոր կազմը

Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին՝ ժամը 11-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի Հ.Յ.Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Կարդացե՛ք

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին

Մեկնաբանել