Ինչո՞ւ իջավ բենզինի գինը․ Հայկ Սարգսյան

ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։ Սարգսյանի կարծիքով՝ բենզինի գինն իջել է, քանի որ ոլորտում վերացել է մենաշնորհը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե տեղեկություն ունեն, որ «հայտնի ախրանիկ-պատգամավոր Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքում վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով»։ Հայկ Սարգսյանը պնդում է, թե վարչական ռեսուրս չի չարաշահել։ Տնտեսական ոլորտում մասնագիտացած պատգամավորի խոսքով՝ «տնտեսական հեղափոխություն անելու համար փոփոխելու են Հարկային օրենսգիրքը»։