Ինչու են պակասել ճանապարհային ոստիկանները․ Արմեն Խաչատրյան

Նախատեսվում է, որ Ազգային ժողովը կքննարկի վարորդների տուգանային միավորների կիրառման համակարգը։ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում անդրադառնում է այս խնդրին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանների թվի նվազեցման շուրջ բողոքներին։ Նա ասում է, որ Ճանապարհային ոստիկանությունը ներկայում աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ գրեթե երկու անգամ ավելացել է նյութական վնասով ավարտվող վթարների քանակը։ Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակը պայմանավորված է մեքենաների թվի կտրուկ ավելացմամբ։ Նա նաև պարզաբանում է, թե ինչու Թավշյա հեղափոխությունից հետո Երևանում ու մարզերում տեսախցիկներ ու արագաչափերի քանակը չի ավելանում։

Մեկնաբանել