«Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ՌԴ ԱԳՆ-ից գրություն է ստացել՝ Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի առնչությամբ․․․Ադրբեջանական կողմը հերթական անգամ ռուսաստանցի գործընկերներին հավաստիացրել է, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը խնդրի կարգավորման ուղղությամբ»․ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ՝ հունվարի 11-ին, ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «ազգային պատկանելության հիմքով՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունն ու արտաքսումը վերջիններիս իրավունքների կոպիտ խախտում է»։
ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ 2018-ին գրանցվել է առնվազն 16 դեպք, երբ արգելվել է ՌԴ քաղաքացիների մուտքը Ադրբեջան՝ ազգային հողի վրա։ Զախարովան շեշտել է, որ նմանատիպ գործողությունները հակասում են ռուս-ադրբեջանական պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն և տառին։
«ՌԴ ԱԳՆ-ն ադրբեջանական կողմի ուշադրությունը բազմիցս հրավիրել է ստեղծված իրադրության անընդունելիությանը։ Պահանջել ենք դադարեցնել նման պրակտիկան՝ և ձերբակալությունները, և արտաքսումները։ Այն անհամատեղելի է մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- նշել է խոսնակը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 29-ին, ազգությամբ հայ՝ Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Ֆեյսբուքում պատմել էր, թե ինչպես են իրեն 13 ժամ պահել Բաքվի միջազգային օդանավակայանում՝ տեղեկատվական մեկուսացման և նյարդային լարվածության պայմաններում։ Նա տեղեկացրել է, որ իրենից բացի արգելվել է երկու ընտանիքի մուտքը Բաքու՝ պայմանավորված բարեկամներից մեկի հայկական ազգանվամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ռուսաստանցի գործընկերներին, պնդել է, թե ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանի միջադեպը «մասնավոր մի դեպք ուճռացնելու փորձ է և ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան»։
Լուսանկարում՝ Բաքվի միջազգային օդանավակայանի տարածքը, որտեղ պահվում են հայկական արմատներ ունեցող անձինք
Ստելլա Մեհրաբեկյան