Բարգավաճ և Լուսավոր․ կարճ միացում

Հունվարի 16-ին Ազգային ժողովում թեժ բանավեճ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Լարված իրավիճակի հիմքը ԼՀԿ-ի պատգամավոր Արման Բաբաջանյանի մեղադրանքն էր Ուկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին։ Նա ասաց, որ նախկին դեսպանը տապալել է հայ-ուկրաինական հարաբերությունները։ ԲՀԿ-ական պատգամավոր, Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանի ելույթի ընթացքում այս թեմայի շուրջ կրքերը բորբոքվեցին. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և մի քանի ԲՀԿ-ականներ սկսեցին վիճել։