Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը չի առաջադրի իր թեկնածությունը ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ․ այս մասին նա ասել է Yerkir.am կայքում հրապարակած հոդվածում։

«Գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում և կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը»,- ասել է Հրանտ Մարգարյանը։

«Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետև չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտություն է, որովհետև չեմ պարտվել, ոչ հոգնածություն է, որովհետև իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վե՛րջ»։

Հունվարի 16-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որը կտևի մինչև հունվարի 24-ը։ Ժողովի ավարտին ընտրվելու է ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը։

Կարդացե՛ք նաև՝

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի նախօրեին

Այդպես էլ չհասկացան, որ կա ու կմնա Դաշնակցությունը. Հրանտ Մարգարյան

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել