Հնդիկները Հայաստանում նաև աշխատատեղ են ստեղծում

Հայաստանում ավելանում է Հնդկաստանի քաղաքացիների թիվը։ Նրանք գալիս են ուսանելու և աշխատելու նպատակով, քիչ չեն նաև գործ դնողները։ Հունվարի սկզբին համացանցում ակտիվ քննարկվում էր հնդիկների թեման։ Որոշ օգտատերեր և հանրային գործիչներ կարծում են, թե Հնդկաստանից գալիս է էժան աշխատուժ, որը հայերից խլում է աշխատանքը։ ՍիվիլՆեթը զրուցել է մասնագետների և հնդիկ գործարարների հետ։