2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017թ․ նույն եռամսյակի համեմատ․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրել է հետևյալ ցուցանիշները․

2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75,5 մլն դոլար՝ 2017թ․ 50,9 մլն դոլարի դիմաց։

«Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։

2017, I, 68 մլն դոլար
2017, II՝ 29,1 մլն դոլար
2017, III՝ 50,9 մլն դոլար
2017, IV՝ 101,8 մլն դոլար

2018, I՝ 94,2 մլն դոլար
2018, II՝ 8,9 մլն դոլար
2018, III՝ 75,5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները։

2018թ․ չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել։ Դուխով»:

Մեկնաբանել