Բելառուսը պատրաստ է մասնակցել ցանկացած նախագծի Հայաստանի հետ․ Լուկաշենկո

Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և նախագահ Լուկաշենկոն։Բելառուսը պատրաստ է մասնակցել Հայաստանի տարածքում ցանկացած նախագծի և միտված է հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ընդունելով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հավատարմագրերը՝ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմաբնույթ համագործակցություն, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով Բելառուսի միտվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Նրա խոսքով՝ Բելառուսը պատրաստ է մասնակցել ցանկացած նախագծի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում։

Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Նիկոլայից․ Լուկաշենկո

Մեկնաբանել