Ուժային կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին․ Մակունց

Այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին. այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այդ կառույցները պետք է հաշվետու լինեն խորհրդարանին: Եթե մենք մեր առջև նպատակ ենք դնում, որպեսզի այդ կառույցներին ավելի հաշվետու դարձնենք, ապա մեր գործընկերների՝ մյուս խմբակցությունների հետ պետք է գտնենք այն ձևաչափը, որով դա կկարողանանք անել: Դեռ այդ հարցը խմբակցությունում չենք քննարկել: Բայց եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, ոստիկանությունը և ԱԱԾ-ն այդ ձևաչափերի փոփոխության արդյունքում չպետք է վերածվեն քաղաքական կառույցների: Չպետք է ունենան քաղաքական ուղղորդվածություն»,- նշել է «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցում պատգամավորներն ունենալու են ազատ քվեարկության հնարավորություն, ապա, ըստ Մակունցի, «խմբակցությունում նոր կառուցվածքային փաթեթը դեռ չի քննարկվել»։

«Մենք դեռ չգտենք, թե մի քանի նախարարությունների ձևաչափն ինչպես է լինելու: Այդ պարագայում քննարկումներ սկսել ուղղակի չենք կարող»,- ասել է Մակունցը:

Սաթենիկ Հակոբյան