Հայկական ֆուտբոլի զարգացման շուրջ․ զրույց Արմեն Մելիքբեկյանի հետ

Որտեղից պետք է սկսել հայկական ֆուտբոլի զարգացումը, եթե մեր նպատակն է առաջիկա տարիներին տեսնել Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակչում, հայկական ակումբների հաջողությունը եվրոպական ակումբային մրցաշարերում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է հայկական ֆուտբոլին, նրա զարգացման հնարավորություններին։ Հունվարի 21-ին հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է, նա դառնում է 30 տարեկան։

Մեկնաբանել