Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպմանն ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։

«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆոռնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն առաջին արձագանքը սա կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ ինչպե՞ս հասավ հաջողության»,- ասել է Սաակաշվիլին, այնուհետև խոսքը շարունակել հայերի մասին:

«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես, բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես, ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում Վրաստանի կեսը, ես՝ նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը:

Աղբյուրը՝ Ալիք Մեդիա