Մանվել Գրիգորյանը նորից կկալանավորվի

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի:

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշումը:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նա կալանավորվել էր 2018-ի հունիսին, դատարանը երեք անգամ երկարացրել էր նրա կալանքի ժամկետը: Կալանքից ազատ էր արձակվել 2018-ի դեկտեմբերի 21-ին՝ 25 մլն դրամ գրավի դիմաց։

***

Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը

Մանվել Գրիգորյանի ունեցվածքը՝ ըստ հայտարարագրի

Սաթեն Հակոբյան

Մեկնաբանել