ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ և քարտուղար ունի

Գևորգ Մուրադյանը ընտրվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահը Սերժ Սարգսյանն էր՝ Հայաստանի նախկին նախագահը։

Ինչպես հաղորդում է ԵՊՀ կայքը, հունվարի 22-ին տեղի է ունեցել ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Նիստին ԱԺ պատգամավոր, կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Մուրադյանի թեկնածությունը։

Գևորգ ՄուրադյանըՀովհաննես Հովհաննիսյանը իր ելույթում շեշտեց, որ այս ընտրությունը կվկայի նաև այն մասին, որ չկան «հներ և նորեր», և որ կարևորությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին։

Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը՝ ձայների մեծամասնությամբ։ Իսրայելյանի թեկնածությունը ևս առաջադրել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Քարտուղարի պաշտոնում առաջադրվել էր նաև ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի թեկնածությունը։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել