Մինչև 12 տարեկան երեխաներին մեքենայով տեղափոխելիս մանկական նստատեղերը պարտադիր կդառնան

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, համաձայն որի մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման ժամանակ թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը կլինի պարտադիր։

Ըստ նախագծի, արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)։

«Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Մեկնաբանել