Հովիկ Մուսայելյանն ընտրվել է Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հունվարի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը․ այս մասին տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջը։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար է ընտրվել ՀԱՊՀ ՈՒսանողական խորհրդի ուսանողական գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Դռնոյանը:

Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ՀԱՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

Աղբյուրը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆեյսբուքյան էջ