Հայաստանը կլինի առաջին երկիրը, որը կստանա նոր «Կալաշնիկով»

Հայաստանը կլինի Ռուսաստանից դուրս առաջին երկիրը, որը կգնի AK-12 ինքնաձիգ։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին ասել է ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Դմիտրիևը։

Դմիտրիևին «Կոմերսնատը» հարցրել է, թե երբ է Հայաստանում հիմնվելու «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը, սակայն հարցին նա պատասխանել է միայն մատակարարման մասով․

Վլադիմիր Դմիտրիևը«Պայմանագիրը ստորագրվել է, մենք փոքր խմբաքանակ ենք պատրաստում՝ մոտ 50 ինքնաձիգ։ Նրանք կծանոթանան, կփորձարկեն և հուսով ենք՝ կշարունակեն գնումները»։

Թերթը նշում է, որ «Կալաշնիկով» ձեռնարկությունը արդեն հինգ տարի է, ինչ ԱՄՆ պատժամիջոցների տակ է, սակայն ռուսական ամենաարդյունավետ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։

2018թ․ օգոստոսի 21-ին պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր Հայաստանում «Կալաշնիկովի» նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել