2020-ից Հոնկոնգ կարելի է մեկնել առանց վիզայի

Կառավարության հունվարի 24-ի նիստին որոշվեց ազատականացնել Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջև վիզային ռեժիմը։

Նախագիծը ներկայացրեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ որոշման ընդունումը թույլ կտա ՀՀ և ՉԺՀ Հոնկոնգ շրջանի անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել միմյանց տարածքներ և մնալ այնտեղ ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առանց մուտքի վիզա ձեռք բերելու:

Ըստ նախարարության՝ այս ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստանում ու Հոնկոնգում, ինչպես նաև այլ հարակից երկրների տարածքում, քանի որ Հոնկոնգը հանդիսանում է տարածաշրջանի ֆինանսաբանկային գործունեության և գործարքների կարևոր կենտրոններից մեկը:

Օրենքն ուժի մեջ կտնի 2020 թվականի հունվարի 1-ից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել