Ամենախոշոր պարգևատրումը կազմել է 1,5 միլիոն դրամ. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում խոսեց ՊԵԿ-ի աղմկահարույց պարգևատրումների մասին։ Նրա խոսքով՝ իր ղեկավարած մարմնում բոլորը՝ ներառյալ ինքը, ստացել են պարգևավճարներ, սակայն անձնական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ չի կարող ասել, թե որ աշխատակիցը ինչ չափով է պարգևատրվել։ Նա բարձր խրախուսումն ու աշխատանքը մոտիվացնող աշխատավարձը համարում է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերից մեկը։

Մեկնաբանել