Մանվել Գրիգորյանի նվիրաբերած գույքի ընդունման գործընթացը կասեցվել է

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մանվել Գրիգորյանի ու մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը գույք նվիրելու հետ կապված հարցերին։ Բաբայանի խոսքով՝ Ավետիսյանի «Գոլդեն փելես» հյուրանոցի ընդունման հետ կապված կան որոշակի տեխնիկական, իրավական խնդիրներ։

Մեկնաբանել