Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը կկրճատվի 50-ից 7-ի

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կկրճատվի՝ ներկայիս 50-ի փոխարեն դառնալով 7․ այս մասին ասված է կառավարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում.

– ՀՀ փոխվարչապետերը,
– Վարչապետի աշխատակազմի ղեկավարը,
– ԱԽ քարտուղարը,
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալները,
– Աշխատակազմի վարչության պետերը,
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետերը,
– Վարչապետի խորհրդականները,
– Վարչապետի որոշ օգնականները:

✔️ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

– Երկու փոխվարչապետերը,
– ԱԱԽ քարտուղարը

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը գրում է, որ դեռ մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից և հայտնում, որ այսօրվանից հրաժարվում են ևս մեկ ավտոմեքենայից: 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ գրել է, որ ինքը նույնպես կհրաժարվի ծառայողական ավտոմեքենայից։

Հունվարին վարչապետի աշխատակազմից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի՝ ծառայողական մեքենաներից հրաժարվելու հայտարարությունից բացի, նմանատիպ այլ դիմում չի ստացվել։ 

«Փոխվարչապետների գրասենյակներից ազատված մեքենաները մինչ օրս չեն շահագործվել և շարունակում են մնալ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում»,- ասված է հարցման պատասխանում։

 

 

 

 

 

 

 

Անի Գրիգորյան