ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճ ապագան երաշխավորելու Փաշինյանի ջանքերին․ Ջոն Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերում գրառում է արել նախօրեին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ 

«Երեկ ես զանգեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին շնորհավորելու նրան վերանշանակվելու կապակցությամբ և ողջունելու Հայաստանի ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների համար։ ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի բարգավաճ ապագան երաշխավորելու նրա ջանքերին»,- գրել է Բոլթոնը։ 

 Հունվարի 23-ին վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ։

«Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։ Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել էր Փաշինյանը:

Մարիա Եղիազարյան