ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Յակոբ Տէր-Խաչատուրեանը, նախագահ՝ Արմեն Ռուստամյանը

Ստեփանակերտում ՀՅԴ Ընդհանուր ժողովի ավարտին ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ է ընտրվել Յակոբ Տէր-Խաչատուրեանը, իսկ նախագահ՝ Արմեն Ռուստամյանը։ 

2019 թ. Յունուարի 24-ին, Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում գումարուած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը աւարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր Յունուարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց յետոյ իր օրակարգը (որը օրին ուղարկուել է մամուլին), ընտրեց կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ Բիւրօ։

Հ.Յ.Դ. Բիւրօն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին։

ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են.

Արմէն Ռուսատմեան՝ նախագահ
Վիգէն Բաղումեան
Արամ Գալուստեան
Վիգէն Եագուպեան
Յակոբ Խաչերեան
Արսէն Համաբարձումեան
Կիրօ Մանոյեան
Բենիամին Պչաքճեան
Սպարտակ Սէյրանեան
Րաֆֆի Տօնապետեան
Յովսէփ Տէր-Գէորգեան
Մուրադ Փափազեան

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հանրային կապերի գրասենեակ
Ստեփանակերտ, Արցախի Հանրապետութիւն
24 Յունուար, 2019 թ.

***

Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ արդեն նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը։

Աղբյուրը՝ ՀՅԴ մամուլի հաղորդագրությունը