Յոհաննես Հանը կայցելի Հայաստան

Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

Նույն օրը տեղի կունենա Հանի հանդիպումը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որին կհետևի նրան համատեղ ասուլիսը։ 

ԵՄ հանձնակատարին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  նախագահ Արմեն Սարգսյանը։