Գազի սակագնի երկարաժամկետ կարգավորումը ԵԱՏՄ շրջանակներում է, ըստ վարչապետի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի սակագնի հարցի լուծումը երկարաժամկետ հեռանկարում տեսնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում․ այս մասին նա ասել է Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը ներքին սպառողի համար չի սուբսիդավորելու բնական գազի գինը։

«Առայժմ խոսքն այն մասին է, որ 2019-ին սպառողների համար գազը չի թանկանա։ Մենք ունենք մեկ տարի Ռուսաստանի, «Գազպրոմի» և ԵՏՄ-ի մեր գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակելու համար՝ հարցը երկարաժամկետ հեռանկարում լուծելու նպատակով»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ հարցը լուծել ԵՏՄ-ում, քանի որ խոսքը ընդհանուր տնտեսական տարածքի մասին է։

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ պայմանավորվել է գազի ներքին սակագնի պահպանման շուրջ. Փաշինյան

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել