Վախճանվել է Միշել Լեգրանը

Կյանքի 87-րդ տարում վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար և երգիչ Միշել Լեգրանը, հաղորդել է ֆրանսիական Le Monde թերթը։

Լեգրանը հայտնի էր ֆիլմերի համար գրված իր երաժշտություններով։ Նրա հետ աշխատել են հայտնի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ռեյ Չառլզը, Ֆրենկ Սինատրան և Էդիթ Պիաֆը։

Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։

Միշել Լեգրանի կենսագրությունը՝ այստեղ

Նժդեհ Խաչատրյան