Ժողովուրդը խոսում է նախարարների նշանակման, Նիկոլ Փաշինյանի դավոսյան հանդիպումների մասին։
Ժողովուրդն ու 12 առաքյալները
Post navigation
Posted in:
Ժողովուրդը խոսում է նախարարների նշանակման, Նիկոլ Փաշինյանի դավոսյան հանդիպումների մասին։
Թեհրանը չի հաստատում տեղեկությունները, թե Իսրայելը օդային հարված է հասցրել Իրանի ուղղությամբ, սակայն նշում է պայթյունի ձայների մասին։ Սպահան քաղաքում Իրանի բանակի ավագ ներկայացուցիչ գեներալ Միհանդուսթը հայտարարել է, որ ապրիլի 19-ի առավոտյան պայթյունի ձայներ են լսվել քաղաքի արևելյան շրջանում, քանի որ Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են կասկածելի օբյեկտներ։ Իրանցի գեներալի համոզմամբ՝ պաշտպանական միջոցառումների իրականացումը երկրին որևէ վնաս չի պատճառել։ Ապրիլի 19-ին ամերիկյան և հատկապես իսրայելական մի շարք առաջատար լրատվամիջոցներ գրեցին, որ Իսրայելը հարվածել է Սպահանի ավիաբազային՝ ի պատասխան ապրիլի 13-ի լույսը 14 գիշերը իրանական «Ճշմարիտ խոստում» օպերացիայի։ Պաշտոնական Թեհրանը վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով քանիցս հայտարարել է, որ եթե Իսրայելը […]
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարությունում ասվում է, որ նա հացադուլը սկսել է ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս: «Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն […]
Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ առաքելության դուրսբերումը որևէ վնաս չի հասցրել Ռուսաստանի կենսական շահերին, այլ հանգեցրել է ազդեցության խորհրդանշական կորստի, նշում է Քաղաքակրթական և մշակութային հետազոտություններ կենտրոնի գիտաշխատող, Ռուսաստանի հարցերի փորձագետ Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում։ Նա վերլուծում է Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը՝ նշելով, որ Մոսկվան լուրջ խնդիր է համարում տարածաշրջանում Արևմուտքի ազդեցության աճը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Հայաստանին Ռուսաստանից պոկելու Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները։ Ռուսական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-ռուսական ներկա հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են դաշնակիցներ մնալ։ «Այնուամենայնիվ, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք։ Մենք դեռ մեզ դաշնակիցներ ենք համարում։ Մենք իրավաբանորեն ենք դաշնակիցներ, բայց կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն։ Այնտեղ [Հայաստանում] կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման հարցում»,- ասել է նա։ Այս համատեքստում Լավրովը մեջբերել է ապրիլի 10-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ Հայաստանի ղեկավարն ասել է, […]
ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե իբր եռակողմ բանակցությունների ընթացքում ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։ Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը: «Այդ փաստաթուղթը բացարձակ ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ […]
Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Չնայած Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և փորձագետների լավատեսական հայտարարությունների հաճախականությանը` երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջընթացի հեռանկարները մնում են մշուշոտ: Հայաստանը վերջին շրջանում խորհրդանշական քայլեր է արել՝ հույս ունենալով, որ դա կարող է Թուրքիային մղել ակտիվացնելու գործընթացը։ Այդ քայլերից էին մարդասիրական օգնության տրամադրումը և հայ փրկարարների գործուղումը Թուրքիայի՝ 2023-ի փետրվարի երկրաշարժից տուժած շրջաններ, Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և երկրաշարժի գոտի, ինչպես նաև նրա և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը 2024-ի մարտին կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 2023-ի հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Հայ […]
Վերջերս փոփոխություններ են կատարվել բանկային գաղտնիքը կարգավորող օրենքներում, և ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել անձանց հաշիվներին վերաբերող տվյալներին։ Արդյոք բանկերը ռիսկեր տեսնո՞ւմ են այս փոփոխություններում: Այս և ֆինանսաբանկային ոլորտի այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ:
Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա խումբ։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության համար է։ Այս տարի […]