Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ:
ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:
Աղբյուրը՝ ՀՀ նախագահի կայք
Կարդացե՛ք նաև՝
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Յակոբ Տէր-Խաչատուրեանը, նախագահ՝ Արմեն Ռուստամյանը
ՀՅԴ-ն Ընդհանուր ժողովի 5-րդ օրն է ստացել վարչապետ Փաշինյանի ուղերձը
ՀՅԴ Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական իմաստ ունի. Արմեն Ռուստամյան