Հեղափոխությունը քայլած երիտասարդները

ՍիվիլՆեթի ֆիլմը պատմում է Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության երիտասարդ մասնակիցներից չորսի մասին։ Նիկոլ Փաշինյանի քայլարշավը ավարտվեց հեղափոխությամբ։ Հազարավոր երիտասարդներ, այդ թվում՝ ֆիլմի հերոսները, նրա հետ մասնակցում էին հեղափոխությանը։ Նրանցից Մխիթար Հայրապետյանը ներկայում Ազգային ժողովի պատգամավոր է, Աստղիկ Մելքոնյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու էր, ներկայում աշխատում է մասնագիտությամբ։ Վազգեն Գալստյանը Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներից է։ Անի Հակոբջանյանը քաղաքական գործընթացներին չի մասնակցում և աշխատում է սննդի կետում։ Ֆիլմը նկարահանվել է 2018-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Ֆիլմը պատրաստվել է OPEN Media Hub-ի աջակցությամբ Եվրամիության տրամադրած ֆինանսական միջոցներով։

Ֆիլմում օգտագործվել են կադրեր հետևյալ լրատվամիջոցներից՝
Azatutyun.am
Para.tv
Lragir.am

Մեկնաբանել