Հայաստանի ձայնն ավելի լսելի է ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում․ Փաշինյանը՝ ռուսաստանյան RBC-ին

Հայաստանը շահագրգռված է, որ իր տարածքով անցնի գազի կամ նավթի տարանցիկ խողովակաշար՝ Ա կետից Բ կետը․ ռուսաստանյան RBC գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, ներկայում Հայաստանում չի կառուցվում «Հյուսիսային հոսք 2», բայց մենք շահագրգռված ենք նրանով, որ մեր երկրում նույնպես կառուցվի գազի կամ նավթի տարանցիկ խողովակաշար՝ Ա կետից Բ կետը։ Մենք շատ ենք հետաքրքրված նման նախագծերով»,- ասել է Փաշինյանը։

«Կարո՞ղ եք ասել, որ որպես Հայաստանի առաջնորդ զգում եք, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում փոխվել է, և Հայաստանի ձայնն ավելի ծանրակշիռ է» հարցին Փաշինյանը պատասխանել է․ «Կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի է։ Կարծում եմ՝ շատ կառուցողական գործընթաց է գնում»։

Մեկնաբանել