Հստակեցվել են Հայաստանում նոր «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրության մանրամասները

Դավիթ Տոնոյանը և «Կալաշնիկով»-ի ղեկավարները։Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենին, հաղորդում է ՊՆ կայքը։

ՀԱՊԿ ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:

Դավիթ Տոնոյաևը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:

«Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:

Ավելի վաղ «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Դմիտրիևը հայտարարել էր, որ Հայաստանը կլինի Ռուսաստանից դուրս առաջին երկիրը, որը կգնի նորագույն AK-12 ինքնաձիգ։

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանը կլինի առաջին երկիրը, որը կստանա նոր «Կալաշնիկով»

Սաթենիկ Հակոբյան

Մեկնաբանել