Արմավիրը հեղափոխությունից հետո․ զրույց քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է, որ պարգևավճար տվել են աշխատակիցներին ըստ նրանց աշխատած ամիսների։ Ըստ նրա՝ Արմավիրի քաղաքապետարանը նախորդ տարի ամբողջությամբ կատարել է սեփական եկամուտների հավաքագրումները՝ 99% արդյունավետությամբ, ուստի արդարացված է համարում պարգևավճարների տրամադրումը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ Արմավիրի քաղաքապետը խոսում է նաև քաղաքում առկա խնդիրների, այդ թվում ջրի խնդրի մասին։ Նա ասում է նաև, թե ինչու են Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկել։

Մեկնաբանել