Ադրբեջանը թանկացնում է Վրաստանին մատակարարվող կոմերցիոն գազի սակագինը

Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ SOCAR Georgia Gas-ը (SGG), հայտարարել է մարտի 1-ից կոմերցիոն բաժանորդների համար գազի սակագինը 10,5%-ով բարձրացնելու մասին՝ հասցնելով 0,95 լարիի (ներկայիս փոխարժեքով մոտ 0,36 դոլար) մեկ խորանարդ մետրի դիմաց։

SGG-ի հաղորդագրության մեջ ասված է, որ «գնի ճշգրտումը պայմանավորված է ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթ լարիի փոխարժեքի և գազի բաշխման սակագնի փոփոխությամբ»։

«SGG-ն երկար տարիներ է՝ իրականացնում է Վրաստանի տարածքում բնական գազի մատակարարում և բաշխում։ Այսօրվա դրությամբ ընկերությունը ներդրել է ավելի քան 300 մլն դոլար շրջանների գազաֆիկացման և գազային ենթակառուցվածքների զարգացման գործում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։

Մեկնաբանել