Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը հայ է․ ՀՀ դեսպանություն

Հունվարի 27-ին Հաագայում տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով  զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է․ տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։

Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,- ասված է հաղորդագրությունում։

Զոհվածի անունը չի նշվում։

Հունվարի 27-ին Հաագայի բնակելի շենքում տեղի է ունեցել պայթյուն, մասամբ քանդվել է հարևանությամբ գտնվող երկու տուն։ Ըստ հաղորդագրությունների՝ պայթյունի հետևանքով տուժել է 10 մարդ։