ԵՊԼՀ հոգաբարձուների խորհուրդն ունի նոր նախագահ և քարտուղար

Հունվարի 31-ին կայացել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը, որի ժամանակ խորհուրդն ընտրել է նախագահ և քարտուղար։

Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էր, որն ընտրվել է միաձայն։ Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը։ Նախկինում այդ պաշտոնն զբաղեցրել է Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը։

ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում կրթության և գիտության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն առաջադրել է ԵՊԼՀ գիտական խորհրդի քարտուղար Հասմիկ Փիլավջյանի թեկնածությունը, որն ընտրվել է ձայների մեծամասնությամբ։

Սաթենիկ Հակոբյան