Ավետ Ադոնցը՝ արտգործնախարարի տեղակալ

Իսպանիայի թագավորությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը (հետ է կանչվել հունվարի 14-ին) հունվարի 29-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ․ տեղեկացնում է e-gov.am կայքը։

2009-2014թթ․ Ադոնցը Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր, համատեղության կարգով նաև ԵՄ-ում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ ներկայացուցիչն ու արտակարգ և լիազոր դեսպանը։ 2007-2009թթ․ Ադոնցը եղել է ԱԺ պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում։

Մեկնաբանել