Նախագահը ստորագրել է մի շարք անձանց ներման խնդրագրերի հրամանագիրը

Հայտնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն:

Աղբյուրը՝ ՀՀ նախագահի կայք