Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չի կարող քննարկել «տարածքներ ստատուսի դիմաց» բանաձևը։

«Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ։ Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո ընթացող ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ պարոն Փաշինյանի այդ հայտարարությունն արդյոք նշանակո՞ւմ է հրաժարում բանակցություններից»,- ասված է հայտարարությունում։

Հունվարի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան դիտարկման, թե բանակցություններում քննարկվում է «տարածքներ ստատուսի դիմաց» թեզը, ասել էր

«Մենք ընդհանրապես չենք կարող քննարկել, նույնիսկ քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը… »։

Լուսանկարում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը

Մեկնաբանել