Տպավորություն է, որ Արցախի հարցում ամենաչտեղեկացվածը ես եմ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպումը տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդարանում։ Ինչպես համայնքի առավել ակտիվ մոտ 70 անդամների, այնպես էլ շուրջ 600 հայերի մասնակցությամբ հանդիպմանը Փաշինյանին տվեցին բազմաթիվ հարցեր։ Դրանք վերաբերում էին Արցախի խնդրի կարգավորմանը, սփյուռքի նախարարության լուծարմանը։ Հանդիպումից հետո վարչապետը մեկնեց Բեռլին։

Մեկնաբանել