Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մկրտիչ Կազանչյանը

62 տարեկանում Երևանում մահացել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ASALA-ի մարտիկ Մկրտիչ Կազանչյանը: Այս մասին տեղեկացնում է հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհուրդը:

Մկրտիչ Քազանչյանը ծնվել է 1956 թվականին, Այնճարում՝ Լիբանան:

1975-ին իր ակտիվ մասնակցութիւն է ունեցել Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվել է, վիրահատվելուց հետո՝ 1976 թ․, տեղափոխվել Ֆրանսիա:

1994-ին նա տեղափոխվել է Հայաստան:

Մկրտիչ Քազանչյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակության մարմնում։

Մեկնաբանել