«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է Ազգային ժողով

Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խմբակցության անդամների հետ հանդիպման. այս մասին գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ հանդիպման։ Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»,- գրել է Մարուքյանը։

Մեկնաբանել