«Աշտարակ կաթից» տուժածները՝ կառավարության դիմաց

Փետրվարի 4-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել երկու տասնյակից ավելի ձեռներեցներ։ Նրանք պնդում են, թե լուծարված «Աշտարակ կաթ» ընկերությունից ստացել են կաթնամթերք, մատակարարներին առձեռն գումար են փոխանցել, սակայն այն մուտք չի արվել։ Ներկայում ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ խնդրելով վերականգնել հատուցված վնասը։ Ցույցի մասնակիցները եկել էին՝ խնդրի մասին անձամբ տեղեկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՍիվիլՆեթը փորձեց կապ հաստատել «Աշտարակ կաթ» ընկերության հետ։ Այնտեղից խորհուրդ տվեցին զանգահարել սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին, որը, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։

«Աշտարակ կաթ» ընկերությունը կուտակված պարտքերի պատճառով սնանկ ճանաչվեց ու դադարեցրեց իր գործունեությունը 2016-ին։ Նույն տարում ամերիկյան «Ադրա Ռեմարա» ընկերությունը (Adra Remara Enterprises) «Աշտարակ կաթը» գնելու պատրաստակամություն հայտնեց։

Մեկնաբանել