Կոտրելով կարծրատիպերը․ կանայք՝ հայաստանյան ՏՏ ոլորտում

Հայաստանն առաջինն է աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությամբ՝ 30 տոկոս։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է ԱՄՆ-ին, Կանադային և եվրոպական մի շարք երկրների․ այս մասին են վկայում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ուսումնասիրությունները։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հայաստանյան բուհերում Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության բաժիններում աղջիկների թիվը չորս տարում աճել է ավելի քան հինգ անգամ։ SoloLearn ընկերության ծրագրավորող Անի Գրիգորյանն ասում է՝ կարծրատիպերը վաղուց կոտրվել են, և աղջիկների թիվն այս ոլորտում կշարունակի աճել։

Մեկնաբանել