Freedom House. Հայաստանն ամենանշանակալի առաջընթացը գրանցած երկրներից է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը, որում ներկայացվում է աշխարհի 195 երկրներում և 14 տարածքում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հաﬔմատական գնահատականը: Հայաստանն այս տարի դարձյալ դասվել է «մասամբ ազատ»-ների շարքին, սակայն ամենանշանակալի առաջընթացը գրանցած երկրներից մեկն է․ 2017-ի և 2018-ի 45 միավորի համեմատ՝ 2019-ին Հայաստանը ստացել է 51 միավոր՝ առաջ անցնելով 6 կետով։ Շարունակում է «մասամբ ազատ» մնալ Լեռնային Ղարաբաղը։

«Բեկում՝ Հայաստանում»

Զեկույցում առանձին պարբերությամբ անդրադարձ կա Հայաստանին՝ «Բեկում՝ Հայաստանում» ենթավերնագրով։

Նշվում է, որ մինչ եվրասիական բազմաթիվ երկրներում գերիշխող վերնախավերը խորացնում են իրենց ավտորիտար կառավարումը՝ Հայաստանը խախտում է ավանդույթը և նոր՝ բարեփոխուների միտված կառավարություն ընտրում։ Ինչպես վերջերս բազմաթիվ այլ զեկույցներում, որտեղ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցել, Freedom House-ի զեկույցում նույնպես մատնանշվում են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ բողոքի ցույցերը, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելը, «Իմ քայլը» դաշինքի վճռական հաղթանակը դեկտեմբերի խորհրդարանական արտահերթ ընտրություններում։

«Ազատությունն աշխարհում 2018»

«Ազատությունն աշխարհում 2017»

Հայաստանի հարևաններից «մասամբ ազատ» է միայն Վրաստանը՝ 63 միավորով․ 2018-ի համեմատ նվազում մեկ միավորով։

Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան դարձյալ «ոչ ազատ»-ների կատեգորիայում են։

Մեկնաբանել