Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշումը։
«Մենք դատապարտում և մերժում ենք սեփական երկրում քաղաքական խնդիրների առերեսվող Մակրոնի՝ պատմական իրադարձությունները քաղաքական նյութի վերածելու փորձերը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Վերջինիս հայտարարությունում նշվում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումները քաղաքական ստեր են՝ առանց որևէ իրավական հիմքի և պատմական փաստերին հակասող»։
«Դրանք անվավեր են Թուրքիայի համար»,- հայտարարել է Քալընը։
Թուրքիայի նախագահի խոսնակի պնդմամբ՝ նրանք, ովքեր «անտեսել են 2005-ին Էրդողանի կոչը՝ ստեղծել պատմական հանձնաժողով պատմական փաստերի վրա լույս սփռելու նպատակով, այժմ մանիպուլացնում են դրանք»։
Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակել