Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք․ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաև ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:
ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին: Եվ այս առումով դինամիկան հուսադրող է»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018-ի հունվարին մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը կազմել է 22, 2017-ի հունվարին՝ 11։
2019-ի հունվարի ցուցանիշը, որը հիշատակել է վարչապետը, կոմիտեն դեռ չի հրապարակել։